ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ԱՄՈՒՍՆԱՆԱ՞Լ…

 

«Ամուսնությունը շատ լուրջ հարց էր մեր համար»,- ասում է 76-ամյա Ամալյան:-«Մեր ժամանակ ո՞վ էր ընտրություն կատարում:Ծնողդ թե ասում էր հա,ուրեմն` հա,թե ասում էր չէ,ուեմն`չէ:Էլ քո կածիքը կարևոր չէր: Բայց պակա՞ս երջանիկ ենք մենք հիմա …»:

Այսօր ժամանակներն այլ են:Այժմ դու ունես ոչ միայն ընտրության հնարավորություն,այլև կարող ես թղթի վրա նկարագրել քո երազանքների կնոջը կամ տղամարդուն,և մի գեղեցիկ օր քեզ կզանգեն և կասեն,թե գտնվել է ձեր նկարագրությանը համապատասխան մեկը:Այդպիսի հնարավորություն մեզ տալիս են ամուսնական գործակալությունները:31-ամյա Արմենը դիմել է  «Երջանկության գաղտնիք»  ամուսնական գործակալություն և գտել իր երազանքների կնոջը:  «Գրեցի,որ ցանկանում եմ բարետես,կիրթ,ռուսական կրթությամբ աղջիկ,և գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանն ասաց,որ կա նման թեկնածու:Մենք հանդիպեցինք և այժմ էլ պատրաստվում ենք ամուսնանալ»,-ասում է Արմենը: «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը երեք ամիս է ինչ սկսել է իր գործունեությունը և արդեն հասցրել է մեծ թվով հաճախորդներ ձեռք բերել:Գործակալության տնօրեն տիկին Բաղիշյանը նշում է,որ իրենց  դիմողների մեծ մասը կանայք են:Աղջիկների դեպքում տարիքային սահմանափակում չկա.դիմում են 18 տարեկանից սկսած,իսկ տղամարդկանց դեպքում`25 տարեկանից սկսած:«Շատ ժամանակ կանայք ունենում են արտաքինի հետ կապված խնդիրներ:Սակայն մենք համագործակցում ենք ոճաբանների հետ և նրանց խորհրդով ինչ-որ փոփոխություններ կատարում օրինակ`սանրվածքի,դիմահարդարման կամ հագուստի հետ կապված»,- ասում է տիկին Բաղիշյանը:Սակայն այդ ամենի դիմաց հաճախորդն ինքն է վճարում ոճաբանին:Տնօրենի խոսքերով իրենք,ի տարբերություն շատ այլ գործակալությունների,թեկնածուի համարը կամ հասցեն հաճախորդին չեն տալիս,այլ կազմակերպում են հանդիպումը  հենց իրենց գործակալությունում մեկ գավաթ սուրճի շուրջ հենց իր ներկայությամբ:Ըստ հոգեբան տիկին Ադամյանի շատ աղջիկներ,որոնք դեռ 25 տարեկան չկան և դիմում են ամուսնական գործակալություններին,ունեն հետևյալ խնդիրը.մոտենում է ամուսնության ժամանակը,ընկերուհիները բոլորն ամուսնանում են,և մտածում են`ինչքան կարելի է տանը նստել:«Այստեղ էլ սկսվում է ամենաիսկական հալածանքը,թե ուր թաքնվես այդ խայթող հարցերից»,-ասում է հոգեբանը:Իսկ ահա 26-ամյա Աշխենը,որ նույնպես դիմել է «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալություն, ասում է.«Տանը մնալու վտանգ չունեմ,ուղղակի տանն էլ ինքդ քո տեղը չես գտնում:Եղբայրս տեղի-անտեղի կոպտում է,ինքն էլ է անհամբեր ամուսնանալուս սպասում,հետո էլ փոքր քրոջս ամուսնանալուն եմ խանգարում,դրա համար էլ դիմել եմ այս գործակալությանը»:Գործակալության տնօրեն տիկին Բաղիշյանը դա չէ խնդիրը համարում:«Պարզապես մարդիկ առավոտից մինչ երեկո աշխատում են և նոր ծանոթությունների ժամանակ չեն ունենում:Այդ պատճառով էլ դիմում են մեզ»,-ասում է նա և հավելում,- «Իմ կին հաճախորդների գերակշիռ մասն ուսուցչուհիներն են կազմում,որոնք միայն աշխատանքային գրաֆիկի պատճառով է,որ ուշ են ամուսնանում և դիմում են մեր օգնությանը»:Նրա խոսքերով 18-20 տարեկան աղջիկների խնդիրն այլ է.նրանք էլ ցանկանում են արտերկրում ամուսնանալ:Սակայն տիկին Բաղիշյանը սփյուռքահայ հաճախորդների առաջ դրել է մի պայման,որ վերջիններս անպայման գան Հայաստան և դեմ առ դեմ հանդիպեն իրենց ընտրյալին:Սակայն այս պայմանի պատճառով շատ քիչ են սփյուռքահայ հաճախորդները:Շատ են նաև 50-ից բարձր տարիքի հաճախորդները:«Մի օր ինձ մոտ էր եկել 72-ամյա  մի կին և ցանկանում էր ամուսնանալ»-ասում է տիկին Բաղիշյանը:Ըստ հոգեբան տիկին Ադամյանի դա շատ նորմալ երևույթ է և ողջունելի է,որ նրանք դիմում են այդ քայլին:«Նման կանայք կամ տղամարդիկ իրենց երեխաներին ամուսնացրել են և ծերության օրոք մնացել են միայնակ»,-ասում է հոգեբանը և  հավելում,-«ամենից շատ միայնությունից վախենում են ծերերը,նրանց պետք է հասկանալ…»:

 


 

 


 

 

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутить подписчиков
Anahit Mnatsakanyan
Anahit Mnatsakanyan
Была на сайте никогда
32 года (26.09.1991)
Читателей: 27 Опыт: 0 Карма: 1
Я в клубах
Красота Пользователь клуба
все 12 Мои друзья