Հերոսներն իրական են--- ԶԱՐԹՈՆՔ(պատմվածք)

 Երկրի վրա եռում էր կյանքըեփվում քաոսային շարժումներովԵրկիր էր
կլոր էրիսկ այն գյուղն 
ասես երկիր մոլորակից դուրս ինչ-որ ուղղանկյուն
 
մոլորակում լիներ: Գյուղ էր` փոքրիկ ու խաղաղ,որ տարբերվում էր իր ամեն ինչով: Անգամ այնտեղի մարդկանց կառուցվածքային կաղապարներն ասես ուրիշ
 
լիներինոնքերի 
մասը քառակուսի էր ,զուրկ որևէ քնքշանքից, գլուխները մարմնի համեմատ մեծ ու մի քիչ ուռած:

Միօրինակ օրը կրկին բացվեց: Ծերացած ոտքերը հազիվ քարշ տալով` դուրս եկավ սենյակից: Թոռներն անուշ քնածէին: Խորիմաստ աչքերով նայեց նրանց, քթի տակ ժպտաց ու շարունակեց քայլելը: Մոտեցավ սեղանին: Կինը դանդաղ, ոտքերը հազիվ գետնին դնելով, շարժվում էր: Երկու ծերունիների աչքերը հանդիպեցին իրար: Խամրած աչքերով նայեցին միմյանց, կարծես ուզում էին բարի լույս մաղթել, բայց արդեն թառամած շրթունքները տեղից չէին շարժվում: Միգուցե ամաչում էին ցույց տալ իրենց բերանի խոռոչում մենավոր բարդու 
նման մնացած սև ատամները: Ծերուկը նայում էր կնոջը, ուզում էր ասել, որ երեկվա լավաշը շատ աղի էր, գրեթե հում էր ստացվել: Ուզում էր ասել, որ երեկվա կարկուտից ողջ մարմինը դաղվել է և հիմա էլ ցավից մրմռում է: Ուզում էր ասելև միտքը պատրաստ էր դա ասելու, բայց դավաճան շրթունքները, հազիվ բացվելով, ընդամենը շշնջացին.

-Ի՞նչ կա ուտելու:

Պառավը մոտեցավ պահարանին, որի ոտքերը արդեն ծռվել էին և անհամբեր սպասում էին վերջնականապես տապալվելուն:

Պահարանի դուռը ճռռոցով բացվեց: Ծերուկի աչքերը, որ ծիծեռնակի թևերի պես թափահարում էին օդը, հետաքրքրությամբ  նայում էին կնոջ ձեռքերին, կարծես ակնկալում էին մի համեղ,մի ուրիշ բան, բայց երազները շուտով ցնդեցին,երբ տեսավ կնոջ ձեռքին պանիրն ու լավաշը: Արևն արդեն բավականին բարձրացել էր:

  -Ծուղրուղու՜

Ձայնում էր աքաղաղը, և ծերուկը,ինչպես սովորույթն էր թելադրում, արդեն գոմում էր: Իսկ գոմում  միակը  կովն էր` կլորիկ փորով. ծնում էր:

-Դե քե´զ տեսնեմ, ջեյրա´նս,- ասում է նա:

Ծերուկը հուզված էր, դողում էր: Սիրտն այնպես էր բաբախում, որ թվում էր` սպասում է որդու ծնվելուն:

-Հե˜յ,. Ասլանենց Կարոյի՛ն կանչեք:  Կո՛վն ա ծնում, հե˜յ…

Րոպեներ են անցնում, երանության րոպեներ:

Կովն էր, որի բերանում խոտը ծուլորեն ծամվում էր: Եվ դեռ որքա˜ն այն պետք է ծամվեր: Նրա տակ հորթուկն էր, որն իր մաքուր ոտքերը անփութորեն փռել էր ցեխոտ գետնին: Նրա աչքերը դեռ պահ էին, և նա, դեռ ոչինչ չտեսած, արդեն ծամածռում էր դեմքը, ուզում էր խոսել, իր բողոքն արտահայտել չգիտես, թե ում: Վերջապես ծնվում է ինքը` այդքան սպասելին: Ծերունու  երջանկությունը կատարյալ էր:

Նա անմեղ ու մաքուր ծիծաղով նայեց կնոջը. կինն  այնքա˜ն գեղեցիկ էր և սովորականից այնքա˜ն արագ էր շարժվում: Բերանում մնացել էր առավոտվա կերած հաց ու պանրի համը: Իսկ այդ համն այնքա˜ն անուշ էր, հացն այնքա˜ն համեղ էր: 

 

Обсудить у себя 1
Комментарии (1)
An ,es du es grel????????
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутить подписчиков
Anahit Mnatsakanyan
Anahit Mnatsakanyan
Была на сайте никогда
32 года (26.09.1991)
Читателей: 27 Опыт: 0 Карма: 1
Я в клубах
Красота Пользователь клуба
все 12 Мои друзья