Մի´ գողանա

Օդը `ձանձրույթի խարանից դուրս եկածը,միօրինակ էր ու տաղտկալի:Այն ինձ պետք չէր այլևս:Բայց ես`ծաղկավաճառս,շարունակում էի ապրելը`իմ առջև դրված այդ անարվեստ պարտադրանքը:Շուրջս ոչ ոք չկար:Ոչինչ չկար:Միայն ես էի ու ծաղիկները:Միայն վարդերն էին հևում,և լսվում էին մարդկային ոտնաձայները,որոնք կարծես ժամացույցի սլաքը գողացել ու գոչում էին:          
                                


                                          

Հանկարծ ես ինձ մի խցում զգացի:Խուց էր՝ չորս պատերով:Սրտիս զարկերը կանգնել էին,օդը չէր հասնում թոքերիս,արյունը երակներումս սառել էր,և հանկարծ ես`մի կաթ արյուն,դուրս եկա այդ խցից,երբ ինձ ասացին.

-Այս վարդերն ի՞նչ արժեն:

Սթափվեցի:Նայեցի ձայնի ուղղությամբ:Դու էիր կանգնել իմ առաջ:Շանթահարվածի նման ոտքերս դողում էին,դողում էին և ձեռքերս:Նայում էիր ինձ հանդարտ հայացքով,իսկ ես քեզ`ապշահարի նման:

Մի´ գողանա սիրտս ,անգու´թ արարած,մի´ գողանա:Բայց դու`անխիղճդ,սիրտս պոկեցիր,գողացար:Եվ ես`արդեն առանց սրտի մնացածս,աչքերս փակել էի և երազում էի. մենք լուռ քայլում էինք փողոցով:Քո փխրուն  մատները,դեմքս շոյելով,հասնում էին շուրթերիս,որոնք `որպես երկթերթ վարդեր,վաճառվում էին քո գնորդ շուրթերին:Դեռևս հեռվում գտնվող գնացքի ձայնի նման քո շշունջն էի լսում,զգում էի օծանելիքիդ բույրը:Բացվեց սենյակի դուռը,և մենք դանդաղ առաջ ընթացանք:Թվում էր`շուտով գործելու էինք մի հանցանք,որ զանցանք էր քեզ համար,իսկ ինձ համար մի անմիտ ծաղկավաճառի անրջանք:Քո ձեռքերն ազատեցին երբեք որևէ ձեռքի չհպված մեջքս,և դու շտապեցիր սուրճի հետևից:Ինձ համար ամեն ինչն էր սեր:Եվ ես տեսնում էի այն`այդ վերացական գոյականը.ահա այն նկարից կաթ-կաթ ծորում էր սեր կոչվածը,այն թղթից ևս`սեղանին դրված:Իսկ սուրճը…Սուրճն ասես մենք լինեինք,որ խառնվել էինք իրար և եփվում էինք,վառվում:Մեր մեջ ծնվում էր կրակոտ ու ժայթքոտ սերը,որն ուզում էր բարձրանալ,թափվել,տարածվել աշխարհով մեկ,հորդանալ անհուն գետի նման:

 Սուրճից տաք սիրո անթափանց գոլորշին էր բարձրանում:Դու խմում էիր,իսկ ես սարսափում էի:Թվում էր`շուտով ապականվելու էր մի անմիտ աղջկա խաղաղ կյանքը,խաթարվելու էր մի հիմար ծաղկավաճառի հանգիստը:Սուրճի մի կումը լցվեց բերանս,կոկորդս վառեց,հասավ ստամոքսիս:Վառեց հոգիս:Ամբողջությամբ վառված էի:Դու կամաց-կամաց մոտենում էիր,իսկ ես…Սիրտս արագ զարկում էր`տրը´փ-տրը´փ…

Գիշեր էր,ամենակուլ գիշեր.մութն իր սև երախը բացել և փորձում էր կուլ տալ տեղ-տեղ մնացած լուսավոր կետերը,իսկ ես առանց սրտի,ծանրացած հոգով ասում էի քեզ`մի´ գողանա սիրտս,անխիղճ արարած,մի´ գողանա…

Եվ ես`անսիրտս,երազներով տարված տեսնում էի մեզ.դու էիր,կողքիդ ես`միամիտ ծաղկավաճառս,իսկ սեղանին կիսատ թողած սուրճի բաժակն էր,որ վաղուց սառել էր:

-Հե՜յ,այս վարդերն ի՞նչ արժեն:

-Ի՞նչ:

-Կնոջս համար այս վարդերն եմ ուզում գնել ,ի՞նչ արժեն:

-Դու՞ք…Կի՞ն…Սրանք …Ներեցե´ք…1000 դրամ:

-Ինձ մի փունջ տվե´ք:

Կնոջ համա՞ր:Երկու բառ,երկուսն էլ ամենակործան ինձ համար:Ես,արդեն ինձ կորցրած,գողացված սրտով կանգնած մնացի:Վարդերի փունջը ձեռքիս էր,անտարբեր էի ամեն մեկի,ամեն ինչի նկատմամբ:Արցունքներս աչքերիցս չէին հորդում,այլ կիտվում էին ներս`չեչաքարի պես ծակծկված հոգուս մեջ:Ատելությամբ նայում էի քեզ,քեզ`ամուսնացածիդ:

-Հե՜յ,ագա´հ մարդ,մի´ գողանա սիրտս,հե՜յ…

 

 

 

Обсудить у себя 3
Комментарии (13)
Комментарий был удален
Комментарий был удален
Комментарий был удален
Комментарий был удален
Комментарий был удален
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
накрутить подписчиков
Anahit Mnatsakanyan
Anahit Mnatsakanyan
Была на сайте никогда
32 года (26.09.1991)
Читателей: 27 Опыт: 0 Карма: 1
Я в клубах
Красота Пользователь клуба
все 12 Мои друзья