Anahit's world http://arsan.mypage.ru/ Anahit's world MyPage.Ru - Blog 60 <![CDATA[Բաներային և քոնթենթային գովազդը համացանցում]]> http://arsan.mypage.ru/_7_1.html Նախ և առաջ  կխոսեմ,թե ինչ բան է բաներային գովազը,այնուհետև կանդրադառնամ համացանցում տեղադրված բաներային բազմաբնույթ գովազդներին:

Համացանցում ընդհանրապես նորությունների և գովազդների միջև անխոչընդոտ հարաբերություններ չեն կարող գոյություն ունենալ, բայց պետք է գիտենալ, որ մեկի գոյատևումը հաճախ կախված է մյուսից` անկախ լրատվամիջոցի տեսակից: Ընդհանրապես գովազդները համացանցում պետք է հստակ առանձնացվեն նորություններից: Պրոֆեսիոնալ սայթերը դրանք առանձնացնում են հաստ պատերով, որ առաջին իսկ հայացքի դեպքում հստակ երևա` որն է գովազդը, որը լուրը: Այդ իսկ պատճառուվ համացանցում ամենից շատ օգտագործվում է գովազդի բաներային տեսակը:Այն նման է հաստ ժապավենի և հիմնականում զետեղվում է էջի վերին մասում: Բաներները խրախուսում են լսարանին մկնիկով քլիքել իրենց վրա և շատ բան տեսնել գովազդվող ապրանքի մասին: Նման գովազդները շատ ավելի սուր են և դինամիկ,քան հենց լուրերը: Բաներային գովազդը ամենաարդյունավետ միջոցն է լսարան շահելու համար: Ապացուցված է, որ այն բրենդինգի հզոր զենքն է:Բաներային գովազդի հաջողությունը կապված է ոչ միայն գովազդվող նյութի քանակի և որակի հետ,այև տվյալ սայթի իրականացման որակի, սպառողի ակնկալիքների համապատասխանության հետ, գովազդվող ապրանքի ինֆորմացիայի ամբողջության և  մրցակցային առավելության հետ: Նաև հաջողության հիմքը բաներային գովազդի դա մեդիա ծրագրի կրեատիվ ու նորարար մոտեցումն է:
 

Ինչպես նշված է http://adwiki.neomedia.am-ում բաներային գովազդը տեղադրվում է ինտերնետային ռեսուրսներում` որպես ինֆորմացիայի պատկերային միջոց:

Գովազդային բաներները լինում են.

.Ստատիկ, որը մեկ պատկերի տեսքով ներկայացնում է գովազդվող ապրանքը կամ
 
ծառայությունը: 

.Դինամիկ, որոնք  ունենում են պատկերների հերթականություն, կամ պատրաստված են լինում որպես տեսանյութ: Դինամիկ գովազդային բաներները, որպես կանոն, ավելի մեծ և մանրամասնին ինֆորմացիա են պարունակում, քան ստատիկ բաներները:

Կան բաներային գովազդի տարածված ստանդարտ չափեր, որոնք առավել հաճախ են հանդիպում վեբ կայքերում`728x70 , 468x60, 125x125, 160x600 և այլնԿախված ինտերնետային ռեսուրսի կառուցվածքից` կարող են կիրառվել տարբեր ֆորմատների և չափերի գովազդային բաներներ:
Ահա այս նկարում հիանալի կերպով երևում է,թե որտեղ,ինչ չափով,ինչպես կարելի է տեզադրել բաներային գովազդը`

 

Գովազդային բաներները, որպես կանոն, հղվում են դեպի գովադվող ապրանքների կամ ծառայության վեբ կայք, սակայն լինում են նաև առանց հղման բաներներ, որոնք ուղղակի տեղեկություն են հաղորդում օգտվողին: Շատ սայթեր իրենց բաներային գովազդները տեղադրում են հետևյալ կարգով` 
 

Իսկ ինչ է կոնտեքստային գովազդը...Որպես ինֆորմացիայի աղբյուր  կրկին նշեմ  http://adwiki.neomedia.am-ը:
'' Կոնտեքստ
ային, համատեքստային գովազդը  ժամանակակից ինտերնետային 

ամենատարածված
գովազդային եղանակներից է: Այն ամենաարդյունավետն է համարվում գովազդային տեխնոլոգիաների մեջ` գովազդատուի և գովազդող կայքի տեսանկյուններից:Կոնտեքստ գովազդը 
առավելապես լինում է տեքստային տարբերակով, սակայն որոշ դեպքերում այն լինում է նաև բաներային:Կոնտեքստ գովազդ 
արտահայտությունն արդեն բնութագրում է իր տարբերակը. Գովազդային տեքստը, որը տեղադրվում է ինտերնետային էջումմեծամասամբ պետք է 
համապատասխանի տվյալ էջի բովանդակության հետ, որն էլ մեծացնում է գովազդի արդյունավետությունը, քանի որ տվյալ էջի այցելուները հիմնականում նաև կարող են հետաքրքրված
 
լինել գովազդվող հայտարարությամբ:

 
 

Կոնտեքստ գովազդը կարող է տեղադրվել որոշակի կայքում կամ էջում ինչպես 
անհատական պայմանավորվածությամբ,այնպես էլ կոնտեքստ գովազդային 
համակարգերի միջոցով'':
 

Կոնտեքստային գովազդային համակարգերի միջոցով կայքերը կարող են 
տեղադրել գովազդային բլոկներ իրենց մոտ և վարձատրվեն համապատասխան 
այցելությունների համար, իսկ գովազդատուները հեշտությամբ կարող են 
հրապարակել իրենց գովազդային հայտարարությունները միանգամից 
բազմաթիվ կայքերում` ըստ իրենց հայեցողության:
 

Համատեքստային գովազդը ունի բարձր արդյունավետություն.

·       Գովազդային տեքստը առավելագույնս համապատասխանում է հոդվածի 
հետ (կոնտեքստին):

·       Ընթերցողները մեծամասամբ ուշադրություն են դարձնում գովազդային 
տեքստին քանի որ այն տեղադրված է հոդվածի ստորին հատվածում և 
համընկնում է հոդվածի բովանդակության կամ մտքի հետ:

·         Այս տիպի գովազդը երբեք չի հնանում: Ընթերցողների հոսքը դեպի տվյալ հոդվածի էջը ժամանակի ընթացքում կարող
 
է պակասել, սակայն շարունակվում է շնորհիվ որոնողական համակարգերից 
տվյալ հոդվածի բովանդակությանն համապատասխան հարցումների:

·       Եվ վերջապես այս տիպի գովազդը մատչելի է իր առավելությունների 
համեմատությամբ և ունի բարձր արդյունավետություն` գովազդային ռազմավարության ճիշտ կազմակերպման դեպքում:

Համացանցում կան շատ նախագծեր, որոնք առաջարկում են կոնտեքստային 
գովազդի իրենց ծառայությունները: Օրինակ NeoMedia նախագիծը, ունենալով մեծ փորձ ինտերնետային և 
մասնավորապես կոնտեքստային գովազդի ասպարեզում, իր ծառայություններն
 
է առաջարկում վեբ կայքի գովազդի և առաջխաղացման համար: NeoMedia նախագիծը կոնտեքստային գովազդը կատարում է հատուկ բառերի
 
և նախընտրելի գովազդային հարթակի ընտրության միջոցով,որի արդյունքում
 
կայքի գովազդային տեքստն ու հղումը հայտնվում է համապատասխան 
բովանդակությամբ (կոնտեքստկայքում, համապատասխան էջում` ապահովելով որակյալ արդյունք: Կամ  infolist.am  ցուցադրում է կազմակերպության գովազդը հենց այն ունկնդիրներին, ովքեր այդ պահին առավելագույնս հետաքրքրված են այդ առաջարկով: Օրինակ, եթե  վաճառվում է անշարժ գույք, տվյալ կազմակերպության գովազդը կտեսնեն  «Անշարժ գույք» բաժնի հայտարարությունների ընթերցողները:

]]>
Tue, 19 Apr 2011 20:54:48 +0300 http://arsan.mypage.ru/_7_1.html
<![CDATA[ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ, ԲԱՅՑ ԱԿՆՀԱՅՏ (ՀՂՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺԻ)]]> http://arsan.mypage.ru/_4_1.html

 Եվրոպական հիդրոօթերևութաբանական ծառայության արբանյակը այս շաբաթ մի մեծ սպիտակ օղակաձև պատկեր է ստացել տիեզերքից: Չհայտնաբերված թռչող օբյեկտը մի քանի վայրկյան է հայտնվել ռադարներին: Սկզբում գիտնականները կարծել են, թե տեխնիկական խոտան է, հետո պարզվել է, որ արագ ընթացող մարմին է, ընդ որում, սա առաջին անգամ չէ, որ գիտնականները դա նկատել են: Չհայտնաբերված թչռող օբյեկտների կամ ՉԹՕ-ների մասին սկսեցին խոսել 20-րդ դարում: Ավելի շուտ, ոչ թե խոսել, խոսելը խոսում էին դարերով, այլ հանդես գալ հրապարակումներով և գիտական հոդվածներով: Ի վերջո, կա՞ արդյոք քաղաքակրթություն տիեզերքում մեզանից բացի, ովքե՞ր են ոչ սովորական ֆորմայով թռչող այն օբյեկտները, որ նման են ափսեների` այսօր դժվար է ասել` որն է լեգենդը, և որը իրականությունը: Սովորաբար ՉԹՕ-ների մասին ընդունված է կարդալ ռուսական կամ արևմտյան մամուլում: ՉԹՕ-ների մասին առաջին լուրջ գիտական քննարկումը տեղի է ունեցել հենց Բյուրականում` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախագահությամբ: Քննարկումը եղել է փակ, առանց լրագրողների, մի քանի արարողակարգային լուսանկարում և վերջ:  Ու հենց այդ պահից Հայաստանում ձևավորվում է գիտնականների մի խումբ, որ սկսում է ուսումնասիրել մեր երկրում այն, ինչին ոչ ոք ոչ միայն ուշադրություն չէր դարձնում, այլև նույնիսկ լուրջ չէր ընդունում: Նելլի Հարությունյանն է փնտրել այլմոլորակայինների հետքերը հայոց աշխարհում:

 Ուղիղ 18 հազար ժամ, ոչ ավել, ոչ պակաս: Ոտքը հողից կտրված, գլուխն ամպերում` Ռոբերտ Սուքիասյանը ողջ կյանքն անցկացրել է օդում: Գրեթե բոլոր թռիչքներն իրար նման են եղել: Միայն մեկը` Երևան-Մինվոդի չվերթը նրա համար մնաց առեղծված: Պարզկա գիշեր էր, երկնքում միակ օդանավն իրենցն էր, ուրիշը չկար ու նախատեսված էլ չէր, բայց հանկարծ հայտնվեց մեկը: Դիսպետչերն այդպես էլ ոչինչ չտեսավ:


— Ինքը ասում է` ոչինչ չկա, միայն դուք եք օդում: Ասում եմ, այ մարդ, մեզ վրա է գալիս: Հետո ինքը եկավ, նստեց մեր քթին, մեր առաջ այսինքն, մենք էլ ինջնում էինք, հետո տեսավ էլ բան չկա, էնպես փախավ,- հիշում է նախկին օդաչու Ռոբերտ Սուքիասյանը:

Ներքևում հինգհոգանոց անձնակազմին սպասում էին թռիչքների ղեկավարն ու երկու հոգի: Ովքեր էին նրանք, չներկայացան, միայն հարցուփորձ արեցին, ճշտեցին օդում կատարվածն ու հրահանգեցին` հինգ տարի չհրապարակել տեսածը:

Թռչող ափսեների, այլմոլորակայինների մասին հիշատակությունները մարդու չափ հին են, անջնջելի ու խորը: Դրանք հասնում են մինչև ժայռապատկերներ: Հայ նախամարդու իծագրերում դրանք ըստ Ռաֆիկ Բարոյանի` չափազանց շատ են: Մասնագիտությամբ պատմաբան Ռաֆիկ Բարոյանն ինստիտուտն ավարտելուց հետո նորից ուսումնասիրեց մարդկության պատմությունն ու հասկացավ. մենք միակը չենք տիեզերքում: Սկսեց հետքեր փնտրել: Ու գտավ:


— Պարզեցի, որ բոլոր էն հին տաճարները, որոնց դռները 10 մետր են, նախատեսված են 5 մետրանոց հասակ ունեցողների համար, իսկ մարդը չունի հինգ մետր հասակ,- ասում է Ռաֆիկ Բարոյանը:

Կարեն Թոխատյանը դեռ թխահեր էր, երբ սկսեց կուտակել հայկական ժայռապատկերների մասին տեղեկությունները: 79 թվականից շրջում է լեռներում ու դաշտերում, բայց թռչող ափսե դեռ չի տեսել: Ժայռապատկերներում` գուցե, բայց համոզված չէ:

— Այս պատկերն է շատ հետաքրքիր, նավակի նման մի առարկա, վրան կամ մեջը այծ, իսկ այծը երկնայինի խորհրդանիշն էր: Այս առարական, եթե թռչող սարք է, ապա երկնային է, և ներքևում արևը, գուցե ուզեցել են ասել, որ արևից բարձր է դա, շատ ավելի վերևից է եկել,- պատմում է Պատմության ինստիտուտի Հին դարերի բաժնի գիտաշխատող Կարեն Թոխատյանը:


Թռչող ափսեների նոր դարաշրջանն ու դրանց մասին խոսակցությունները սկսվում են 1947 թվականի հունիսի 24-ից: Ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը հենց այդ օրը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ: Նա առաջինն էր, որ հրապարակային խոսեց այդ մասին: Նույն 47 թվականին էր, որ ամերիկյան Ռոուզվել քաղաքում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը: Յութուբն այսօր ողողված է վթարված սարքում հայտնաբերված այլմոլորակայինի հերձման կադրերով: Միֆ է սա, բեմադրություն, ռազմական օդուժի անհաջող փորձ, թե իրական ՉԹՕ. վարկածները շատ են, ապացույցներն` անբավարար:

— Այդ ապարատների մեծ մասը պատրաստվել են երկրի վրա և բարձրացվել երկինք,- ասում է Կենսաքիմիական ինստիտուտի ավագ գիտաշխատող Գևորգ Գևորգյանը:


1940-50-ականներին ձևավորվեց ուֆոլոգիան` որպես էզոթերիկ գիտության մի ճյուղ: ՈՒՖՕ, ՉԹՕ-ի անգլերեն տարբերակն է: Դրանով զբաղվողները կոչվեցին ուֆոլոգներ: Թռչող ափսեների մասին լուրջ ուսումնասիրություններ անում էին ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում և մյուս հզոր երկրներում: Միայն թե այս ամենը հիմնականում գաղտնի էր պահվում` ռազմական ուժերի կամ հատուկ ծառայություների վերահսկողությամբ:

— Ամերիկայում ստեղծվեց ուֆոլոգիական հզոր կենտրոն, ինստիտուտ, որտեղ մինչև այսօր միլիոն փաստ չասենք, հաղորդագրություն է հավաքվել,- ասում է Հայակական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:

Մեկ միլիոնի 92 տոկոսը բացատրված է` մթնոլորտային երևույթներ, ռազմական օդանավեր, հրթիռներ: Մնացած 8 տոկոսը, այսինքն` 80 հազար դեպք մնում է չբացատրված: Բյուրականի աստղադիտարանի այս դահլիճում 40 տարի առաջ անցկացվեց առաջին միջազգային սիմպոզիումը այս թեմայով: Աշխարհի տարբեր անկյուններից հավաքված գիտնականները քննարկում էին արտաերկրային կյանքի խնդիրը, գիտական կոնֆերանսը փակ էր, լրագրողների մուտքն` արգելված:


— Հարցեր էին քննարկվում, ասենք` հանդիպեցինք այլ քաղաքակրթությունների, դա մեզ համար լավ է, վատ է: Կարող է թշնամաբար տրամադրված լինեին մեզ,- պատմում է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմլա Պարսամյանը:

Թռչող ափսեների հարցն այդ գիտաժողովում չի քննարկվել:

Հայաստանի ուֆոլոգիական կենտրոնը ստեղծվել է 1989 թվականին: Առաջին անգամ հենց այս դռների հետևում հավաքվեցին մարդիկ, որոնց միավորում էր մեկ բան` անհասկանալին ու չբացահայտվածը` չճանաչված թռչող օբյեկտներ, կենսաէներգետիկ դաշտեր, պարանորմալ երևույթներ: Կենտրոնն իր ակտիվ գործունեությունը դադարեցրեց 1994-ին:


— Մեր իմաստը որն էր, որ գիտական բացատրություն տայինք, իրենք գոյություն ունեն, թե չէ,- ասում է գիտաշխատող Լևոն Արարատյանը:

1989 թվականի գարնանը 111-րդ դպրոցի խաղահրապարակում աշակերտները տարօրինակ էակ են տեսել, ասում են` մոտ 3-մետրանոց այլմոլորակայինը նման չի եղել մարդու: Ուֆոլոգները նույնպես եղան դեպքի վայրում: Ռուսաստանից եկած մասնագետները Լևոն Արարատյանին սովորեցրել էին բիոլոկացիոն սարքով չափել էներգետիկ գոյացումները: Գիտնականը չափեց, հետո հողից նմուշ վերցրեց ու սերմ ցանեց: Այլմոլորակայինի տրորած հողը գրեթե անպտուղ էր:

Հայ ուֆոլոգները պատմում են, որ շուտով կենտրոնով սկսեցին հետաքրքրվել անվտանգության մարմինները: Գալիս էին, նստում հավաքներին, հարցուփորձ անում: Կենտրոնի հիմնադիր երկրաբան-ուֆոլոգ Հակոբ Տոնականյանի մահից հետո, կենտրոնը գործեց ևս մի քանի տարի ու ցրվեց: Չճանաչված թռչող օբյեկտների մասին շատ հարցեր մնացին անպատասխան:

Այժմ արդեն արտասովոր ոչ թե երևույթների, այլ սուբյեկտների` մարդկանց մասին: Արտասովոր ու բացահայտված: Ամենավերջին օրինակը` Ռուսաստանում բնակվող փոքրիկ աղջնակն է, ազգությամբ հայուհի Վերսավիան: Ռուս բժիշկները չեն կարողանում գտնել Վերսավիայի սրտի արատի բացատրությունը: Փոքրիկի սիրտը բաբախում է ոչ թե կրծքավանդակում, այլ դրանից դուրս՝ փորի վրա։ Օրգանը ոչնչով ծածկված չէ և գտնվում է ճիշտ հենց մաշկի տակ։ Սիրտը պաշտպանված չէ կրծոսկրով. մի փոքր անզգուշություն, և սիրտը կարող է վնասվել: Հենց այդ պատճառով երեխայի խաղալիքները միայն փափուկ են: Մինչդեռ Վերսավիան ամենաշատը սիրում է խաղալ սրտի հետ: Բժիշկները չեն շտապում վիրահատել, սպասում են, որ Վերսավիայի թոքերը մի քիչ ավելի զարգանան, արյան շրջանառությունը բարելավվի, դրանից հետո սիրտը տեղը կդնեն: Աղջկան մեծացնում է մայրը` Դարիա Մխիթարյանցը, հայրը թմրամոլ է: Առաջին վիրահատությունը փոքրիկը տարել է կես տարեկան հասակում: Վերսավիան արտառոց է, բայց միակը չէ: Այսօր Հայաստանում էլ կան արտասովոր ընդունակություններով կամ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ: Գոհար Մանուկյանը փնտրել և գտել է հենց այդպիսիններին` ալբինոսին, երկգունանի աչք ունեցողին, երկու ձեռքով երկու տարբեր պատկերներ նկարողին: Մի խոսքով, դիտեք ու վայելեք, թե որքան արտառոց կարող է լինել մարդ արարածը:

 Զույգ աչքերով զույգ պատկեր` Պետրոսն ամեն ինչ ու բոլորին միանգամից 4 պատկերով է տեսնում: Որն է անիրականն ու իրականը, շողքն ու ստվերը` նա ոչ միայն հասցրել է գտնել հարցերի պատասխաններն, այլև միաժամանակ, երբ խոսում է զրուցակցի հետ ֆոտոշոփ մոտնաժ է անում:


— Կենդանի ֆոտոշոփ է, 2 մարդ են քայլում, կարող եմ մոտեցնել, իրար վրա փոփոխություններ անել կամ մի մարդու գլուխը հանել մյուսով փոխարինել,- ասում էՊետրոս Մուրադյանը:

Վերջին անգամ բժշկի դուռ Պետրոսը մեկ տարի առաջ էր թակել ու երդվել` էլ չի բացելու: Սակայն ռեալիթի հետազոտություն նախաձեռնության հեղինակ Հատուկ ռեպորտաժի խմբին նա չմերժեց, կամավոր-ակնաբույժ` Մալայան: Պետրոսի աջ աչքն ավելի հետ է` հենց միայն այդ փաստը բավական է, որ երիտասարդի մոտ քսերոքս տեսողություն առաջանա: Հատկապես որ դպորցն ավարտելուց հետո Պետրոսը գրքերը չի փակել` ավելին կրկնապատկել է ուսումնառության ժամերը: Հրաշքին սպասելու հետ միասին ակնաբույժը Պետրոսին նշանակում է ակնոց` գուցե ակնոցն օգնի Պետրոսին 2 աչքով տեսնել 1 պատկեր:


Աշխարհը ոչ թե կրկնակի, այլ 2 գույնի` Լուսինեն լույս աշխարհ է եկել հենց այսպես` 2 աչքերով և 2-ն էլ տարբեր գույներով: Գունավոր աչքերը պոպուլյար են հատկապես համալսարանի շրջակայքում` համեղ ձեռքերով մեր օրերի էլիզաբեթ Թեյլորը պակաս հայտնիություն չունի Աբովյան փողոցում: Նրան մեկ անգամ տեսնող էլ երբեք չի մոռանա:

 
Եթե օրգանիզմում պիգմենտների սակավությունն աչքի տարբեր գունավորում կարող է առաջացնել, ապա դրանց պակասությունը ծնում է սպիտակ մարդ: Ալբինիզմը գենային մուտացիայի արդյունք է: Ակտիվ և առանց կոմպլեքսների սպիտակ խալաթավոր ալբինոսը երկար ժամանակ աշխատել է համալսարանի ամբիոններից մեկում: Ոչ ֆիզիկական ու ոչ էլ մտավոր արատներ, նրանք մարդկանցից տարբերվում են միայն մաշկի, մազերի ու թարթիչների գույնով:


Երանի միայն նկարած սրտերից տարբերվեր Մելսի սիրտը: Բժշկական ամենասակավ հանդիպող դեպքերից` աջասրտությունն իսկական բացահայտում էր Մարտիրոսյանների համար: Ոչ ընտանիքում, ոչ էլ ամբողջ ցեղում ոչ ոքի սիրտն աջ մասում չէ` արդեն հարցուփորձ արել ու համոզվել են` Մելսը միակն է: Սրտաբանի պրակտիկայում աջասրտությունը հազվադեպ երեւույթ է, նույնիսկ դեմքերով ու մեկ առ մեկ հիշում է նրանց: Մոռանալն անհնար է, բժշկական թեթեւ միջամտությունը կրկնակի դժվարություն է առաջացնում:

— Տեխնիկական դժվարություններ կան, քանի որ ամեն ինչ հայելային է,- բացատրում է սրտաբան Շահեն Խաչատրյանը:

Հայելային` այսինքն օրգանների դասավարությունն ամբողջությանմբ հակառակն է` աջ մասում է ոչ միայն սիրտը: Օրգանների աջատեղակայման դեպքում, լյարդը փնտրեք ճիշտ հակառակ կողմում:


Հայ ամենահայտնի ծաղրանկարչուհին ապրում է Վիեննայում, ամուսինը տեղացի է: Նրան հայտնություն բերեցին միաժամանակ 2 ձեռքերով աշխատելը` 2 ձեռքեր և 2 տարբեր պատկերներ` նույն ընթացքում: Ռուսական ռեկորդների գրքերում` 2000-ին, 2005թ-ին` միայն Ագնեսայի անունն է գրանցված որպես ռեկորդակիր:

 
Հենց յուրահատկություններն են մարդկանց տարբերում մեկը մյուսից, քեզ առանձնացնում մոխրագույն միջավայրից և դարձնում արտասովոր` երբեմն խենթ ու խելառ, երբեմն սև ու սպիտակ, տարբեր հայացքներով ու չափազանց բացառիկ, ունիկալ ու եզակի նմուշ ողջ երկրագնդում ու համայն մարդկության աչքերում:

 

]]>
Wed, 06 Apr 2011 18:31:18 +0300 http://arsan.mypage.ru/_4_1.html
<![CDATA[Հերոսներն իրական են--- ԶԱՐԹՈՆՔ(պատմվածք)]]> http://arsan.mypage.ru/387210.html  Երկրի վրա եռում էր կյանքըեփվում քաոսային շարժումներովԵրկիր էր
կլոր էրիսկ այն գյուղն 
ասես երկիր մոլորակից դուրս ինչ-որ ուղղանկյուն
 
մոլորակում լիներ: Գյուղ էր` փոքրիկ ու խաղաղ,որ տարբերվում էր իր ամեն ինչով: Անգամ այնտեղի մարդկանց կառուցվածքային կաղապարներն ասես ուրիշ
 
լիներինոնքերի 
մասը քառակուսի էր ,զուրկ որևէ քնքշանքից, գլուխները մարմնի համեմատ մեծ ու մի քիչ ուռած:

Միօրինակ օրը կրկին բացվեց: Ծերացած ոտքերը հազիվ քարշ տալով` դուրս եկավ սենյակից: Թոռներն անուշ քնածէին: Խորիմաստ աչքերով նայեց նրանց, քթի տակ ժպտաց ու շարունակեց քայլելը: Մոտեցավ սեղանին: Կինը դանդաղ, ոտքերը հազիվ գետնին դնելով, շարժվում էր: Երկու ծերունիների աչքերը հանդիպեցին իրար: Խամրած աչքերով նայեցին միմյանց, կարծես ուզում էին բարի լույս մաղթել, բայց արդեն թառամած շրթունքները տեղից չէին շարժվում: Միգուցե ամաչում էին ցույց տալ իրենց բերանի խոռոչում մենավոր բարդու 
նման մնացած սև ատամները: Ծերուկը նայում էր կնոջը, ուզում էր ասել, որ երեկվա լավաշը շատ աղի էր, գրեթե հում էր ստացվել: Ուզում էր ասել, որ երեկվա կարկուտից ողջ մարմինը դաղվել է և հիմա էլ ցավից մրմռում է: Ուզում էր ասելև միտքը պատրաստ էր դա ասելու, բայց դավաճան շրթունքները, հազիվ բացվելով, ընդամենը շշնջացին.

-Ի՞նչ կա ուտելու:

Պառավը մոտեցավ պահարանին, որի ոտքերը արդեն ծռվել էին և անհամբեր սպասում էին վերջնականապես տապալվելուն:

Պահարանի դուռը ճռռոցով բացվեց: Ծերուկի աչքերը, որ ծիծեռնակի թևերի պես թափահարում էին օդը, հետաքրքրությամբ  նայում էին կնոջ ձեռքերին, կարծես ակնկալում էին մի համեղ,մի ուրիշ բան, բայց երազները շուտով ցնդեցին,երբ տեսավ կնոջ ձեռքին պանիրն ու լավաշը: Արևն արդեն բավականին բարձրացել էր:

  -Ծուղրուղու՜

Ձայնում էր աքաղաղը, և ծերուկը,ինչպես սովորույթն էր թելադրում, արդեն գոմում էր: Իսկ գոմում  միակը  կովն էր` կլորիկ փորով. ծնում էր:

-Դե քե´զ տեսնեմ, ջեյրա´նս,- ասում է նա:

Ծերուկը հուզված էր, դողում էր: Սիրտն այնպես էր բաբախում, որ թվում էր` սպասում է որդու ծնվելուն:

-Հե˜յ,. Ասլանենց Կարոյի՛ն կանչեք:  Կո՛վն ա ծնում, հե˜յ…

Րոպեներ են անցնում, երանության րոպեներ:

Կովն էր, որի բերանում խոտը ծուլորեն ծամվում էր: Եվ դեռ որքա˜ն այն պետք է ծամվեր: Նրա տակ հորթուկն էր, որն իր մաքուր ոտքերը անփութորեն փռել էր ցեխոտ գետնին: Նրա աչքերը դեռ պահ էին, և նա, դեռ ոչինչ չտեսած, արդեն ծամածռում էր դեմքը, ուզում էր խոսել, իր բողոքն արտահայտել չգիտես, թե ում: Վերջապես ծնվում է ինքը` այդքան սպասելին: Ծերունու  երջանկությունը կատարյալ էր:

Նա անմեղ ու մաքուր ծիծաղով նայեց կնոջը. կինն  այնքա˜ն գեղեցիկ էր և սովորականից այնքա˜ն արագ էր շարժվում: Բերանում մնացել էր առավոտվա կերած հաց ու պանրի համը: Իսկ այդ համն այնքա˜ն անուշ էր, հացն այնքա˜ն համեղ էր: 

 

]]>
Wed, 06 Apr 2011 00:47:52 +0300 http://arsan.mypage.ru/387210.html
<![CDATA[Արցունքների Մեղեդին]]> http://arsan.mypage.ru/381502.html Այսօր զինկոմիսարյատից ծանուցագիր եկավ...........17.06.11թ


Մանկության օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
Ո˜հ դուք երջանիկ, ո˜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու:








]]>
Tue, 05 Apr 2011 11:30:03 +0300 http://arsan.mypage.ru/381502.html
<![CDATA[ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ԱՄՈՒՍՆԱՆԱ՞Լ…]]> http://arsan.mypage.ru/_2.html  

«Ամուսնությունը շատ լուրջ հարց էր մեր համար»,- ասում է 76-ամյա Ամալյան:-«Մեր ժամանակ ո՞վ էր ընտրություն կատարում:Ծնողդ թե ասում էր հա,ուրեմն` հա,թե ասում էր չէ,ուեմն`չէ:Էլ քո կածիքը կարևոր չէր: Բայց պակա՞ս երջանիկ ենք մենք հիմա …»:

Այսօր ժամանակներն այլ են:Այժմ դու ունես ոչ միայն ընտրության հնարավորություն,այլև կարող ես թղթի վրա նկարագրել քո երազանքների կնոջը կամ տղամարդուն,և մի գեղեցիկ օր քեզ կզանգեն և կասեն,թե գտնվել է ձեր նկարագրությանը համապատասխան մեկը:Այդպիսի հնարավորություն մեզ տալիս են ամուսնական գործակալությունները:31-ամյա Արմենը դիմել է  «Երջանկության գաղտնիք»  ամուսնական գործակալություն և գտել իր երազանքների կնոջը:  «Գրեցի,որ ցանկանում եմ բարետես,կիրթ,ռուսական կրթությամբ աղջիկ,և գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանն ասաց,որ կա նման թեկնածու:Մենք հանդիպեցինք և այժմ էլ պատրաստվում ենք ամուսնանալ»,-ասում է Արմենը: «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալությունը երեք ամիս է ինչ սկսել է իր գործունեությունը և արդեն հասցրել է մեծ թվով հաճախորդներ ձեռք բերել:Գործակալության տնօրեն տիկին Բաղիշյանը նշում է,որ իրենց  դիմողների մեծ մասը կանայք են:Աղջիկների դեպքում տարիքային սահմանափակում չկա.դիմում են 18 տարեկանից սկսած,իսկ տղամարդկանց դեպքում`25 տարեկանից սկսած:«Շատ ժամանակ կանայք ունենում են արտաքինի հետ կապված խնդիրներ:Սակայն մենք համագործակցում ենք ոճաբանների հետ և նրանց խորհրդով ինչ-որ փոփոխություններ կատարում օրինակ`սանրվածքի,դիմահարդարման կամ հագուստի հետ կապված»,- ասում է տիկին Բաղիշյանը:Սակայն այդ ամենի դիմաց հաճախորդն ինքն է վճարում ոճաբանին:Տնօրենի խոսքերով իրենք,ի տարբերություն շատ այլ գործակալությունների,թեկնածուի համարը կամ հասցեն հաճախորդին չեն տալիս,այլ կազմակերպում են հանդիպումը  հենց իրենց գործակալությունում մեկ գավաթ սուրճի շուրջ հենց իր ներկայությամբ:Ըստ հոգեբան տիկին Ադամյանի շատ աղջիկներ,որոնք դեռ 25 տարեկան չկան և դիմում են ամուսնական գործակալություններին,ունեն հետևյալ խնդիրը.մոտենում է ամուսնության ժամանակը,ընկերուհիները բոլորն ամուսնանում են,և մտածում են`ինչքան կարելի է տանը նստել:«Այստեղ էլ սկսվում է ամենաիսկական հալածանքը,թե ուր թաքնվես այդ խայթող հարցերից»,-ասում է հոգեբանը:Իսկ ահա 26-ամյա Աշխենը,որ նույնպես դիմել է «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալություն, ասում է.«Տանը մնալու վտանգ չունեմ,ուղղակի տանն էլ ինքդ քո տեղը չես գտնում:Եղբայրս տեղի-անտեղի կոպտում է,ինքն էլ է անհամբեր ամուսնանալուս սպասում,հետո էլ փոքր քրոջս ամուսնանալուն եմ խանգարում,դրա համար էլ դիմել եմ այս գործակալությանը»:Գործակալության տնօրեն տիկին Բաղիշյանը դա չէ խնդիրը համարում:«Պարզապես մարդիկ առավոտից մինչ երեկո աշխատում են և նոր ծանոթությունների ժամանակ չեն ունենում:Այդ պատճառով էլ դիմում են մեզ»,-ասում է նա և հավելում,- «Իմ կին հաճախորդների գերակշիռ մասն ուսուցչուհիներն են կազմում,որոնք միայն աշխատանքային գրաֆիկի պատճառով է,որ ուշ են ամուսնանում և դիմում են մեր օգնությանը»:Նրա խոսքերով 18-20 տարեկան աղջիկների խնդիրն այլ է.նրանք էլ ցանկանում են արտերկրում ամուսնանալ:Սակայն տիկին Բաղիշյանը սփյուռքահայ հաճախորդների առաջ դրել է մի պայման,որ վերջիններս անպայման գան Հայաստան և դեմ առ դեմ հանդիպեն իրենց ընտրյալին:Սակայն այս պայմանի պատճառով շատ քիչ են սփյուռքահայ հաճախորդները:Շատ են նաև 50-ից բարձր տարիքի հաճախորդները:«Մի օր ինձ մոտ էր եկել 72-ամյա  մի կին և ցանկանում էր ամուսնանալ»-ասում է տիկին Բաղիշյանը:Ըստ հոգեբան տիկին Ադամյանի դա շատ նորմալ երևույթ է և ողջունելի է,որ նրանք դիմում են այդ քայլին:«Նման կանայք կամ տղամարդիկ իրենց երեխաներին ամուսնացրել են և ծերության օրոք մնացել են միայնակ»,-ասում է հոգեբանը և  հավելում,-«ամենից շատ միայնությունից վախենում են ծերերը,նրանց պետք է հասկանալ…»:

 


 

 


 

 

]]>
Tue, 05 Apr 2011 11:06:43 +0300 http://arsan.mypage.ru/_2.html
<![CDATA[Ի՞նչ անենք...]]> http://arsan.mypage.ru/_3.html

Ես միշտ կողմնակից եմ եղել ունիվերսալ ժուռնալիստիկային, քանի որ ինձ համար կարևորը ցանկացած երևույթի, իրողության մասին տեղեկությունը պարզ ու ընկալելի ձևակերպելն է: Թեև մասնագիտացված, ոլորտային ժուռնալիստիկայի կողմնակիցներն ունեն նույնքան հզոր հակափաստարկներ: Ամեն դեպքում, պետք է  սկսել ոլորտային լրագրությունից, մինչև վերջ տնտղել այդ ոլորտը:

Դրանից մի քանի տարի հետո պետք է անցնել ունիվերսալ ժուռնալիստիկային ու ընդյալնել մտահորիզոնն ու կապերը: Իսկ դրանից հետո` ավելի մեծ փորձառությամբ ու բագաժով, կրկին տեղափոխվել ոլորտային ժուռնալիստիկա:

Լրագրողի համար մասնագիտական կրթությունը պարտադիր չեմ համարում,բայց դե մեզ պարտադրում են: Լրագրող դառնալու համար պետք է ունենալ երևակայություն, լայն մտահորիզոն, կարևորն անկարևորից զատելու ունակություն, տարրական գրագիտություն, տրամաբանություն, պատասխանատվություն, համառություն և դիմացինին ուշադիր լսելու ձիրք: Սրանք հատկանիշներ են, որ ամենևին կապ չունեն մասնագիտական կրթության հետ:Ո՞ւմ է պետք...մենք էլ դրել լրագրություն ենք արդեն 3 տարի ուսումնասիրում,այն էլ ԵՊՀ-ում: ԵՊՀ-ի անունը չեմ ուզում գցել,բայց մի տեղ, որ միայն տեսական մաս անցնեն,այն էլ լրագրության դեպքում....էլ ու՞մ է պետք...համ ասում են լրագրողը պետք է կոփվի գործնականի մեջ,համ էլ խստագույնս պատժում (կրեդիտ է էլի դուրս գալիս գնահատականիցդ), երբ բացակայում ես հարցազրույց կամ մի նյութ պատրաստելիս: Մենք էլ երկրորդ հերթով ենք դասի գնում....մի առիթով էլ դասախոսներից մեկն ասաց, թե եթե ուզում ենք լավ լրագրող դառնանք, ավելի լավ է մասնավոր հատուկ մասնագիտացված պարապունքի անցնենք.....սրանից ավելի մեծ հիասթափությո՞ւն...

Լրագրողին ոտքերն են կերակրում. սա ռուսական հեռուստաաշխարհի ասացվածք է: Դժվար թե ինքնակամ վերցնեմ խոսափողը և հայտնվեմ նկարահանման վայրում, բայց եթե ականատես լինեմ արտակարգ պատահարի, համոզված եմ, որ ներսումս կարթնանա լրագրողի բնազդը, և կձևակերպեմ տեղեկությունն ու դա կհասցնեմ լրատվամիջոցին: Ցանկացած բժիշկ, որ պատահմամբ հայտնվել է ավտովթարի վայրում, անպայման կապահովի առաջին օգնությունը` մինչև տեղ կհասնի շտապ օգնության մեքենան… չէ՞:

]]>
Mon, 28 Mar 2011 15:35:35 +0300 http://arsan.mypage.ru/_3.html
<![CDATA[օրվա սկզբից մի բան այնպես չի լինում ու գնաաաաց…]]> http://arsan.mypage.ru/318296.html

Ասում են` երկուշաբթին ծանր օր է: Մարդ էլ կա` ասում է, երանի աշխատանքային շաբաթը սկսեր երեքշաբթի կամ չորեքշաբթի օրվանից: Բայց երբ էլ սկսեր, միևնույն է, երկուշաբթի էր լինելու` սթարթ ու նոր սկիզբ: Միշտ էլ հերքել եմ, որ երկուշաբթին ծանր է. Ինձ համար սովորական աշխատանքային օր է, մեկ-մեկ նույնիսկ չեմ համբերում, թե կիրակին երբ է ավարտվելու: Բայց այսօր իսկապես ծանր երկուշաբթի էր: Լինում է, չէ, որ օրվա սկզբից մի բան այնպես չի լինում ու գնաաաաց…

Ինձ հետ էլ այս անգամ այդպես պատահեց, անընդհատ ինչ-որ բան սխալ էր լինում, անընդհատ ինչ-որ բան մոռանում էի ու արդյունքում, անկախ իմ կամքից, խոչընդոտում մեկ ուրիշի աշխատանքին: Ու այս ամենը երկուշաբթի օրով: Կիրակի օրվանից էի զգում, որ մի բան այն չի լինելու: Հիմա ով էր մեղավոր կամ ինչը, երկուշաբթին՞ Դժվար թե, բայց, միևնույն է, ակամայից ես էլ սկսեցի այս երկուշաբթին չսիրել, ծանր օր էր, բայց դա ձմռանն էր, արդեն անցել է:


]]>
Mon, 28 Mar 2011 15:05:28 +0300 http://arsan.mypage.ru/318296.html
<![CDATA[Կերպարից դուրս.....չէ,բայց ես իմ կերպարում եմ]]> http://arsan.mypage.ru/_1.html

Այսօր արդեն փաստ է, որ էկրաններից այն կողմ մի ուրիշ աշխարհ կա: Շատ ժամանակ գույնզգույն կամ սև ու սպիտակ, մեզանից կամ մեր նմաններից կազմված մի զուգահեռ աշխարհ, որն էկրանների հետևում է: Երևի արդեն նաև անհնար է պատկերացնել ամեն բացվող օրն առանց այդ բազմաչափ էկրանների: Նրանք մեզ թելադրում են, ուղղություններ են ցույց տալիս, առաջ են բերում մեր այն կողմերը, որոնք գուցե առաջ գալու կարիք չունեին ու մենք, կյանքի դերասաններս, սկսում ենք մի այլ կերպար մարմնավորել Facebook-ից ուOdnoklassniki-ից սկսած մինչև Youtube-ի comment-ներ:

Միշտ էլ աղջիկները սիրահարվում են կինոյի տղային, տղաները՝ ժուռնալի աղջկան ու նրանց դարձնելով իրենց իդեալը` նմաններին փնտրում են իրական կյանքում: Աստղազարդ կյանքն ու Հոլիվուդի ֆիլմերն էլ մյուս կողմից են կրակին յուղ ավելացնում:

Արդեն ավելի հեշտ է ընկեր գտնել Facebook-ում, քան թե փողոցում: Փողոցով քայլում ես ու կողքիններդ հեռախոսի էկրանին են գամված կամ էլ գովազդային պաստառներին: Ես դեմ չեմ այդ էկրանային հարաբերություններին, սակայն դեմ եմ, երբ մարդն ամբողջապես ընկղմվում է ու էլ ցանկություն չունի հետ վերադառնալ դեպի իրականություն: Ճիշտ է, իրականությունը շատ ժամանակ հոգնեցուցիչ է թվում, բայց չարժի դա փոխել էկրանային գույների ու զուգահեռ դերերի հետ: Լավագույնը դարձնենք այն, ինչ կա, այլ ոչ թե փորձենք այն փնտրել սին կատարելության մեջ, որը երբեք էլ իրական չի եղել. այն վիրտուալ է:

]]>
Mon, 28 Mar 2011 15:02:47 +0300 http://arsan.mypage.ru/_1.html
<![CDATA[Առաջին հագուստը 170 հազար տարեկան է]]> http://arsan.mypage.ru/318174.html

Մարդիկ սկսել են հագուստ կրել մոտ 170 հազար տարի առաջ: Այս եզրահանգմանն են եկել Ֆլորիդայի համալսարանի գիտնականները` 5 տարի շարունակ հետազոտելով հագուստի ոջիլների ԴՆԿ կոդը: Հետազոտության ժամանակ գիտնականները ընդամենը հաշվում էին, թե որքան ժամանակ է հարկավոր սովորական ոջիլին, որպեսզի նա էվոլուցիայի ենթարկվի ու վերածվի հագուստի ոջիլի:

Դա ոջիլի առանձին տեսակ է: Այս հաշվարկներն ավելի ճշգրիտ են, քան հնագիտական ենթադրությունները: Հագուստի ոջիլը միջատի այն տեսակն է, որն այլ տեղ չի կարող ապրել: Հենց այս փաստն էլ ամենաանվիճելին է: Իսկ եթե չկա հագուստ, չի կարող լինել նաև այդ ոջիլը: Գիտնականները հնարավոր են համարում, որ կարող են սխալված լինել առավելագույնը հազար տարի: Դա էլ պայմանավորված է ոջիլի էվոլուցիայով: Սակայն այս եզրահանգման հետ համաձայն չի գիտնականների մեկ այլ խումբ:

Նրանք պնդում են, որ սրանից մեկ միլիոն տարի առաջ մարդկային մազածածկույթը շատ խիտ է եղել ու մորթանման: Այդ ոջիլներն էլ ապրել են հենց մարդու մազերի վրա: Սակայն այս փաստարկն էլ խիստ վիճելի է: Քանի որ մարդու մազերի վրա ապրող ոջիլները էականորեն տարբերվում են հագուստի ոջիլներից:

]]>
Mon, 28 Mar 2011 14:56:38 +0300 http://arsan.mypage.ru/318174.html
<![CDATA[Եկեք ապրենք այնպես,որ մեր մահվան պահին անգամ դագաղագործն ափսոսա:]]> http://arsan.mypage.ru/318111.html Mon, 28 Mar 2011 14:49:21 +0300 http://arsan.mypage.ru/318111.html