Շագրենի կաշին

Ժողովուրդ երբևէ մտածել եք խաղատուն այցելել? Ճիշտն ասած` ես չէ, բայց ոչ այն պատճառով, որ աղջիկ եմ, այլ որ դա հիվանդություն է, անբուժելի հիվանդություն:

Ժան Ժակ Ռուսոն ասել է. Այո, ես ընդունում եմ, որ մարդ կարող է խաղալու գնալ, բայց միայն այն ժամանակ, երբ իր և մահվան միջև տեսնում է սոսկ իր վերջին ստակը:

Բալզակն իր հերթին այս առիթով գրել է. Կարծում եմ կյանքի հատակն ընկածը միայն կարող է մտածել խաղալու մասին ու եթե հանկարծ բախտը բերի հաղթել, կդառնա հաջողակ:

Բալզակի Շագրենի կաշին տալիս է իր ժամանակի խաղատան պատկերը, որը հիմա էլ գրեթե նույնն է: Վիպակի հերոսն ասում է.

-Երբ մտնում ես խաղատուն, օրենքը նախ և առաջ ձեզնից խլում է ձեր գլխարկը: Երևի դա նրա համար է, որ ձեր գանգի չափսը առնեն և ուսանելի մի վիճակագրություն կազմեն խաղացողների մտավոր ընդունակության մասին՚:

Հենց որ դուք մի քայլ եք անում դեպի խաղասեղան, ձեր գլխարկն արդեն ձեզ չի պատկանում, դուք ևս ձեզ չեք պատկանում, դուք խաղի իշխանության տակ եք ձեզ դնում, ձեր հարստությունը, գլխարկը, գավազանն ու վերնազգեստը… :

Անցել է բալզակյան գավազանների, գլխարկների դարը, սակայն այսօր էլ մարդիկ շարունակում են խաղալ կազինոներում` իրենց և մահվան միջև տեսնելով կամ չտեսնելով վերջին ստակը:

Комментариев: 3

Геноцид армян 1915

 


Комментариев: 7

Геноцид армян

Комментариев: 0

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

   Բացահայտեք գաղտնիքը. ի՞նչ է 3 -5 սանտիմետր երկարություն,6  հատ  թևիկներ ունեցող անհավանական արագությամբ  թռչում երկնքում
                                

  Դուք նկարում այժմ տեսնում  եք Թռչող ձող:Շատերն առաջին անգամ են լսում «թռչող ձող»  արտահայտությունը:Նկարին նայելով ` կարելի է մտածել, թե սա ինքնաթիռ է , թռչուն է...: Բայց ոչ: Ծանոթացեք, սա «թռչողձող» է: Հնարավոր  է նրանք մեզ մոտ  են եկել տիեզերքից, իսկ հնարավոր է` երկրային կյանքի չբացահայտված առեղծվածներից են: Պարզ է մի բան`  անիմաստ է լայն բացել աչքերը, նայել երկնքին և փորձել թռչող ձող փնտրել: Նրանց հնարավոր չէ տեսնել սեփական աչքերով: Այն միայն կարող է ֆիքսել ֆոտոխցիկի օբյեկտիվը:

Սկզբից մարդիկ մտածում էին, թե դա հատուկ է արված հեռուստաընկերությունների կողմից,  որ լսարան շահեն: Սակայն այդ վարկածը հերքվեց, որովհետև «թռչողձողեր» հայտնաբերեցին Կոլորադոյում, Նյու-Յորքում և 40 -ից ավել երկրներում: Եվ ուշադրություն……..Հայաստանում դրանք ևս առկա  են:

Այդ ինչպե՞ս….Ամենայն ուշադրությամբ դիտեք այս տեսանյութը:

Դիտեցի՞ք: Այն ֆիքսել է իմ տեսախցիկը, երբ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղում նկարահանումներ էի կատարում:

 Միչդեռ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնի շատ դասախոսներ, ինչպես նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան պարոն Ավագյանը առաջին անգամ են
 
լսում «թռչողձող» արտահայտությունը:«Թռչող ափսե հասկանալի է, բայց ձողս ո՞րն է...», -ասաց դեկանը: 

                                                             

 

 

Այս ձողերը անհավանական գործողություններ են կատարում օդում թռչող մարդու շուրջ. գալիս են նրա կողքը, պտտվում են մի քանի անգամ նրա շուրջ: Ուշագրավն այն է, որ մարդը չի էլ կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում իր  շուրջը: Այս անբացատրելի երևույթն  առաջին անգամ բացահայտել են 1994 թ-ի մարտի 5-ինՄանուել, Խոսե և Էսկամիլո եղբայրները: Նրանց ֆոտոխցիկը ֆիքսել էր մի թռչող ձող, որից հետո եղբայրները այն ներակայացրել են մասնագետների դատի: Հետագայում աշխարհի շատ երկրներից մասնագետները ստացան բազմաթիվ տեսագրություններ, լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են ձողերը անհավանական արագությամբ շարժվում մարդկանց կողքով, անցնում տանիքի միջով:Այն ունի 3 և ավելի մետր երկարություն և շարժվում է մոտ 10.000կմ/ժ արագությամբ,դրանք կարող են հայտնվել փողոցում, ավտոտնակներում, անգամ բնակարաններում  և դրանց Ճապոնիայում անվանում են «թռչող ձկներ»: Այս առեղծվածը  աշխարհի շատ երկրներում քննարկման լուրջ թեմա է, իսկ Հայաստանում հիմնականում տեղյակ էլ չեն դրանց գոյության մասին: 

 

 

 

Комментариев: 1

Մի´ գողանա

Օդը `ձանձրույթի խարանից դուրս եկածը,միօրինակ էր ու տաղտկալի:Այն ինձ պետք չէր այլևս:Բայց ես`ծաղկավաճառս,շարունակում էի ապրելը`իմ առջև դրված այդ անարվեստ պարտադրանքը:Շուրջս ոչ ոք չկար:Ոչինչ չկար:Միայն ես էի ու ծաղիկները:Միայն վարդերն էին հևում,և լսվում էին մարդկային ոտնաձայները,որոնք կարծես ժամացույցի սլաքը գողացել ու գոչում էին:          
                                


                                          

Հանկարծ ես ինձ մի խցում զգացի:Խուց էր՝ չորս պատերով:Սրտիս զարկերը կանգնել էին,օդը չէր հասնում թոքերիս,արյունը երակներումս սառել էր,և հանկարծ ես`մի կաթ արյուն,դուրս եկա այդ խցից,երբ ինձ ասացին.

-Այս վարդերն ի՞նչ արժեն:

Սթափվեցի:Նայեցի ձայնի ուղղությամբ:Դու էիր կանգնել իմ առաջ:Շանթահարվածի նման ոտքերս դողում էին,դողում էին և ձեռքերս:Նայում էիր ինձ հանդարտ հայացքով,իսկ ես քեզ`ապշահարի նման:

Մի´ գողանա սիրտս ,անգու´թ արարած,մի´ գողանա:Բայց դու`անխիղճդ,սիրտս պոկեցիր,գողացար:Եվ ես`արդեն առանց սրտի մնացածս,աչքերս փակել էի և երազում էի. մենք լուռ քայլում էինք փողոցով:Քո փխրուն  մատները,դեմքս շոյելով,հասնում էին շուրթերիս,որոնք `որպես երկթերթ վարդեր,վաճառվում էին քո գնորդ շուրթերին:Դեռևս հեռվում գտնվող գնացքի ձայնի նման քո շշունջն էի լսում,զգում էի օծանելիքիդ բույրը:Բացվեց սենյակի դուռը,և մենք դանդաղ առաջ ընթացանք:Թվում էր`շուտով գործելու էինք մի հանցանք,որ զանցանք էր քեզ համար,իսկ ինձ համար մի անմիտ ծաղկավաճառի անրջանք:Քո ձեռքերն ազատեցին երբեք որևէ ձեռքի չհպված մեջքս,և դու շտապեցիր սուրճի հետևից:Ինձ համար ամեն ինչն էր սեր:Եվ ես տեսնում էի այն`այդ վերացական գոյականը.ահա այն նկարից կաթ-կաթ ծորում էր սեր կոչվածը,այն թղթից ևս`սեղանին դրված:Իսկ սուրճը…Սուրճն ասես մենք լինեինք,որ խառնվել էինք իրար և եփվում էինք,վառվում:Մեր մեջ ծնվում էր կրակոտ ու ժայթքոտ սերը,որն ուզում էր բարձրանալ,թափվել,տարածվել աշխարհով մեկ,հորդանալ անհուն գետի նման:

 Սուրճից տաք սիրո անթափանց գոլորշին էր բարձրանում:Դու խմում էիր,իսկ ես սարսափում էի:Թվում էր`շուտով ապականվելու էր մի անմիտ աղջկա խաղաղ կյանքը,խաթարվելու էր մի հիմար ծաղկավաճառի հանգիստը:Սուրճի մի կումը լցվեց բերանս,կոկորդս վառեց,հասավ ստամոքսիս:Վառեց հոգիս:Ամբողջությամբ վառված էի:Դու կամաց-կամաց մոտենում էիր,իսկ ես…Սիրտս արագ զարկում էր`տրը´փ-տրը´փ…

Գիշեր էր,ամենակուլ գիշեր.մութն իր սև երախը բացել և փորձում էր կուլ տալ տեղ-տեղ մնացած լուսավոր կետերը,իսկ ես առանց սրտի,ծանրացած հոգով ասում էի քեզ`մի´ գողանա սիրտս,անխիղճ արարած,մի´ գողանա…

Եվ ես`անսիրտս,երազներով տարված տեսնում էի մեզ.դու էիր,կողքիդ ես`միամիտ ծաղկավաճառս,իսկ սեղանին կիսատ թողած սուրճի բաժակն էր,որ վաղուց սառել էր:

-Հե՜յ,այս վարդերն ի՞նչ արժեն:

-Ի՞նչ:

-Կնոջս համար այս վարդերն եմ ուզում գնել ,ի՞նչ արժեն:

-Դու՞ք…Կի՞ն…Սրանք …Ներեցե´ք…1000 դրամ:

-Ինձ մի փունջ տվե´ք:

Կնոջ համա՞ր:Երկու բառ,երկուսն էլ ամենակործան ինձ համար:Ես,արդեն ինձ կորցրած,գողացված սրտով կանգնած մնացի:Վարդերի փունջը ձեռքիս էր,անտարբեր էի ամեն մեկի,ամեն ինչի նկատմամբ:Արցունքներս աչքերիցս չէին հորդում,այլ կիտվում էին ներս`չեչաքարի պես ծակծկված հոգուս մեջ:Ատելությամբ նայում էի քեզ,քեզ`ամուսնացածիդ:

-Հե՜յ,ագա´հ մարդ,մի´ գողանա սիրտս,հե՜յ…

 

 

 

Комментариев: 13
Страницы: 1 2
накрутить подписчиков
Anahit Mnatsakanyan
Anahit Mnatsakanyan
Была на сайте никогда
32 года (26.09.1991)
Читателей: 27 Опыт: 0 Карма: 1
Я в клубах
Красота Пользователь клуба
все 12 Мои друзья